Բաթումում անցկացված լողափնյա ազատ ըմբշամարտի աշխարհի գավաթի հերթական խաղարկությանը 27 երկրների թվում առաջին անգամ մասնակցեց Հայաստանի հավաքականը, որի կազմում ընդգրկված էին 4 ըմբիշներ: Առավել հաջող էր երեւանցի 19-ամյա ըմբիշ Վալտեր Մարգարյանի ելույթը: «Դինամոյի» ավագ մարզիչ Ժորա Հովհաննիսյանի սանը մինչեւ 70 կգ քաշային կարգում մեծահասակների մրցաշարում գրավեց 3-րդ տեղը, իսկ երիտասարդների պայքարում ճանաչվեց 2-րդը: