Բաթումում մեկնարկել է շախմատային պատանեկան փառատոն, որն անցկացվում է տարիքային 4 խմբով: Հայաստանը ներկայացված է մինչեւ 12 եւ մինչեւ 14 տարեկանների մրցաշարում: Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում Հովհաննես Գրիգորյանը եւ Սարգիս Պետրոսյանը 2 տուրից հետո վաստակել են մեկական միավոր: Մրցաշարի առաջատարներն են Նարմին Մամադովան, Նիկոլոզ Ծոմայան եւ Նատա Ջիբուտին, որոնք տոնել են 2-ական հաղթանակ:
Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Հայաստանը ներկայացնող 6 շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Անի Իվանյանը: Անին մեկնարկում հաղթեց իր հայրենակից Արայիկ Նազարյանին, իսկ 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Պանասենկոյի հետ: Մեկական միավոր ունեն Հասմիկ Պետրոսյանը, Էդգար Ավանյանն ու Հրաչ Հարությունյանը: