Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալներին (ըստ հանցանքի մեղմության չափի.- Մ.Մ.) հայտարարվել է համաներում եւ պատժաչափի կրճատում:
Ինչպես տեղեկանում ենք ԱՆ-ի ՔՎ-ի մամուլի բաժնից, հուլիսի 22-ի դրությամբ համաներումով ազատ են արձակվել 547 դատապարտյալ, իսկ 309-ի նկատմամբ կիրառվել է պատժաչափի կրճատում:
Մ. Մ.