«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2011-07-23 | #137, 2011-07-26 | #138, 2011-07-27


ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԱՎԱԶԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՎՈՒՄ

Հուլիսի 18-29-ը Սեւանա լճում անցկացվում է Սեւանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական ուսումնասիրության երկրորդ փուլը: Ծրագրի մեկնարկը տրվել էր անցյալ տարի, արդյունքը` բազմաթիվ հետազոտություններ, նոր երեւույթների բացահայտում:

Ֆրանս-հայկական ուսումնասիրությունն իրականացնում են Կլոդ Թուլումջյանը, Ստեֆան Կոջայանն ու Գաբրիել Մելիկյանը` համագործակցությամբ ԳԱԱ-ին կից հետազոտական կենտրոնների եւ պետական այն մարմինների, որոնք հետազոտում են Սեւանա լիճը:

Ստորջրյա ուսումնասիրության նպատակն է հետազոտել լճի ջուրը, առկա գազերը, նստվածքներն ու տիղմը, հաշվառել ֆաունան, նկարագրել ֆլորան, ստանալ ստորջրյա հնագիտական պեղումներին, երկրաբանական ուսումնասիրություններին անհրաժեշտ տեղագրական տվյալները, բացահայտել ստորջրյա աղբյուրներն ու իրականացնել հոսանքների չափումներ:

Ձեռքբերված բոլոր տարրերը հետազոտության նպատակով կտրամադրվեն հայ գիտնականներին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4