«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2011-07-26 | #138, 2011-07-27 | #139, 2011-07-28


ՀՀ ԱԳՆ. «ՀԻՍՏԵՐԻԱՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՇԻՆԾՈՒ Է, ԱՅԼԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԻՔ ՊԵՏՔ Է ՏԱ ՇԱՏԵՐԻՆ»

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ-ի քննադատությանը` Ծաղկաձորում Համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահին սփյուռքահայ երիտասարդի տված հարցին եւ պատասխանին:

Թուրքիայում բարձրացել էր մեծ աղմուկ, հարցին անդրադարձել են երկրի վարչապետը, ԱԳ նախարարությունը, տարբեր պաշտոնյաներ, մամուլը: Վերջիններիս անդրադարձերի առնչությամբ էլ, պատասխանելով հայ լրագրողների այն դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, որ թուրքերն ուղղակի չեն կարդացել հարցի ամբողջական պատասխանը կամ պարզապես միահամուռ ասում են այն, ինչ ուզում են ասել` կառչելով խոսքի հատվածներից, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է. «Իրականում նման հարցին ՀՀ նախագահի պատասխանը լուրջ, համակողմանի եւ շատ կշռադատված պատասխան է, որը եթե չեն ընկալում Թուրքիայում, ուրեմն պարզապես դա իրենց պետք չէ: Ամեն դեպքում բարձրացված հիստերիան ոչ միայն շինծու է, այլեւ եզրակացությունների տեղիք պետք է տա շատերին»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4