«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2011-07-26 | #138, 2011-07-27 | #139, 2011-07-28


ՄԵՆԵՆԴԵՍՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՀԵՖԵՐՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Հուլիսի 26-ին կայացած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում սենատոր Ռոբերտ Մենենդեսի առաջարկությամբ կասեցվել են Հայաստանում որպես հաջորդ դեսպանիՙ Ջոն Հեֆերնի թեկնածության քննարկումները, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարից ստացված հաղորդագրությունը:

Հարցի քննարկումը վերջին րոպեին է մտցվել նիստի օրակարգ, եւ Մենենդեսը պատճառաբանել է, որ ավելի շատ ժամանակի կարիք ունի վերլուծելու Հեֆերնի պատասխաններըՙ կապված հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հետ:

Ամերիկայի Հայկական համագումարը ողջունել է Սենատի այս դիրքորոշումը, որի հետեւանքով Հեֆերնի թեկնածության առաջիկա քննարկումները տեղի կունենան արդեն սեպտեմբերին:

Հ. Ծ.

Նկար 1. Ռոբերտ Մենենդես


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4