Օգոստոսի 1-16-ը Հնդկաստանի Չենայ քաղաքում կանցկացվի շախմատի մինչեւ 20 տարեկան պատանիների ու աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանն այդ մրցումներում կներկայացնեն հանրապետության այս տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, մինչեւ 18 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը եւ հանրապետության մինչեւ 18 տարեկանների չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանը:
Նշենք, որ մինչեւ օրս Հայաստանից երեք շախմատիստի է հաջողվել նվաճելու մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 1991-ին Ռումինիայում կայացած աշխարհի առաջնությունում ուժեղագույնն է ճանաչվել Վլադիմիր Հակոբյանը: 2002-ին Հնդկաստանում հաջողությունն ուղեկցել է Լեւոն Արոնյանին, իսկ 2006-ին Երեւանում չեմպիոնի տիտղոսին է արժանացել Զավեն Անդրեասյանը: