«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2011-07-26 | #138, 2011-07-27 | #139, 2011-07-28


ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՄՆԱՑԻՆ ՉՈՐՍ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ

Աստանայում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում իր 2-րդ մենամարտն էլ հաղթանակով ավարտեց Հայրիկ Նազարյանը: Մինչեւ 46 կգ քաշային պատանի բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում պարտության մատնեց բելառուս Դմիտրի Ասանովին (22-14): Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կմենամարտի ռումինացի Ցեզար Տուդորի հետ: Վերջինս պայքարից դուրս մղեց ուզբեկ Զիյոյդին Տոնիրովին (13-9):

Հայաստանի հավաքականը մրցաշարում եւս մեկ կորուստ ունեցավ: Պայքարից դուրս մնաց մինչեւ 60 կգ քաշային Արշակ Գրիգորյանը, որը պարտվեց իսրայելցի Թոմեր Յադգարովին:

Իր 2-րդ մենամարտն էլ հաղթանակով ավարտեց Գոռ Ջեւելեկյանըՙ պարտության մատնելով սիրիացի Յաման Նաջարին (18-10): Մինչեւ 66 կգ քաշային կարգում Գոռի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարացի Ալեքսանդր Կոստովը, որը 10-6 հաշվով պարտության մատնեց ավստրիացի Պի Պրոումին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար պայքարն են շարունակում 4 բռնցքամարտիկներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4