«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2011-07-26 | #138, 2011-07-27 | #139, 2011-07-28


ԿԱՆԽՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ 6 ԴԵՊՔ

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության եւ նախաբացթողման հսկողության վարչության աշխատակիցները կանխել են «Կարգո Ջեթ Լայն» ընկերության կողմից ԱՄՆ-ից ներմուծված Հայաստանի քաղաքացի Գոռ Հովհաննիսյանի անվամբ ուղարկված ծանրոցում գետնանուշի կարագով լի տարայի մեջ թաքցված թմրանյութի ստացումը: Իսկ Բելգիայից ներմուծված ու Արթուր Միրզոյանին հասցեագրված «Լադա 112» մակնիշի ավտոմեքենայի սարքավորումների վահանակի վրայից, ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի շան օգնությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց: Վարժեցված շան օգնությամբ հայտնաբերվել է Գարիկ Սորուղեւի անվամբ Հոլանդիայից ներմուծված «OPEL VECTRA» մակնիշի ավտոմեքենայի առջեւի նստատեղում թաքցված թմրամիջոցը: Ափիոն տեսակի թմրամիջոց եւ մի շարք թմրադեղերի ներկրումը մեր երկիր հայտնաբերվել է Իրանի երեք քաղաքացիների մոտից: Իսկ 210 հատ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել Ֆրանսիայից առաքված Արմավիրի բնակիչ Սպարտակ Մխիթարյանին հասցեագրված ծանրոցի զննման ժամանակ: Մաքսային հսկողությունից թաքցված քաղցրավենիքը հայտնաբերվել է Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանի ավտոմեքենայի մեջՙ հատուկ հարմարեցված թաքստոցից:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4