Լրատվամիջոցներում (այդ թվում, իհարկե` ադրբեջանական - Հ. Ա.) տեղ գտած այն տեղեկությունները, թե վատթարացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առողջությունը, չեն համապատասխանում իրականությանը: «Նախարար Օհանյանի առողջության վատթարացման վերաբերյալ անհիմն լուրեր տարածողներին կցանկանայի հիասթափեցնել եւ նշել, որ Սեյրան Օհանյանը իրեն շատ լավ է զգում, առողջության վատթարացում չունի, ազատ ժամանակ զբաղվում է նաեւ սպորտով: Ինչ վերաբերում է արձակուրդ գնալուն, Սեյրան Օհանյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով արդեն 3-րդ տարին արձակուրդ չի մեկնում», հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Հ. Ա.