Սանկտ Պետերբուրգում բնակվող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգի հետ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում: Ծնունդով երեւանցի Գենադի Մարտիրոսյանը 24 մենամարտերում 22 հաղթանակ է տոնել, կրել է 2 պարտություն: 31-ամյա բռնցքամարտիկը WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդն է:
Դմիտրի Պիրոգը եւս 31 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի էՙ շահելով բոլոր 18 մենամարտերը: