Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը անհաջող սկսեց Մակեդոնիայում մեկնարկած մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնության B խմբի մրցաշարը: Մեկնարկային խաղում մեր բասկետբոլիստները, որոնց մարզում է Ռուսաստանում ճանաչված մասնագետ Սերգեյ Զոզուլինը, 58-78 հաշվով զիջեց Հունգարիայի հավաքականին: Նախնական փուլում ՀՀ հավաքականն ընդգրկված է C խմբում, որտեղ հանդես են գալիս նաեւ Շվեդիայի, Շվեյցարիայի, Սլովակիայի եւ Իռլանդիայի ընտրանիները: