Օգոստոսի 13-18-ը Չինաստանում կայանալիք Համաշխարհային Ունիվերսիադայի ծանրամարտի մրցումներին Հայաստանը ներկայացված կլինի 6 ծանրորդով: Այս օրերին նրանք ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում թիմի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ: Չինաստանում մրցահարթակ դուրս կգան Հայաստանի այս տարվա գավաթակիր Սամվել Գրիգորյանը (69 կգ), Աղասի Աղասյանը (77 կգ), Արամ Անդրիկյանը (85 կգ), Նորայր Վարդանյանը (94 կգ), Վարդան Դավթյանը (94 կգ) եւ գերծանրքաշային Հայկ Հակոբյանը: