Չինաստանում ընթացող Ունիվերսիադայի շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը (2616), Ավետիք Գրիգորյանը (2608), Հրանտ Մելքումյանը (2600) եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը (2177):
Տղամարդկանց մրցաշարում 3 տուրից հետո Ավետիք Գրիգորյանը նույնքան միավորով Վան Հաոյի, Ահմեդ Ադլիի եւ Վասիլի Պապինի հետ գլխավորում է աղյուսակը: Գրիգորյանը հաղթել է Սենակա Ռաջենդրային, Բայաբսայխան Գունդավային եւ Միխալ Օլշեւսկուն:
2,5 միավոր ունի Զավեն Անդրեասյանը, որը մրցաշարը սկսեց Պատրիկ Կավումայի նկատմամբ տոնած հաղթանակով: Հաջորդ երկու պարտիաներում Զավենը ոչ-ոքի խաղաց Լուկա Պայչաձեի հետ ու պարտության մատնեց Ռուբեն Պերեյրային: Հրանտ Մելքումյանը 1,5 միավորով 40-րդ տեղում է:
Կանանց մրցաշարում Աննա Հայրապետյանը 3 հնարավորից վաստակել է 1,5 միավոր: Նա հաղթել է Կորատա Լեսոյին, հաշտություն է կնքել Կատերինա Դոլզուկովայի հետ ու պարտվել է Շեն Յանին: Առաջատարներն են Յոլանտա Զավադսկան, Իրինա Վասիլեւիչը եւ Տուվշինթուգս Բաթհիմեգը: