«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2011-07-29 | #141, 2011-07-30 | #142, 2011-08-17


«ԷՐԵԲՈՒՆԻՆ» ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ

Ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական փուլում անհաջող է հանդես գալիս Հայաստանի չեմպիոն «Էրեբունին»: Կիպրոսում ընթացող G խմբի մրցաշարի 2 խաղերում էլ «Էրեբունին» պարտվել է: Առաջին խաղում հայ ֆուտզալիստները 1-5 հաշվով զիջել են Ալբանիայի «Ֆլյամուրտարիին»: Մեր թիմից միակ գոլը խփել է Արամ Քոսայանը: 2-րդ խաղում «Էրեբունին» 1-6 հաշվով պարտվել է Փարիզի «Սպորտինգին»: Այդ խաղում միակ գոլի հեղինակ է դարձել Հենրիկ Գրիգորյանը:

2 տուրից հետո մրցաշարի առաջատարը Կիպրոսի «Օմոնիան» է, որը հաղթել է «Սպորտինգին» (5-4) եւ «Ֆլյամուրտարիին» (6-0): Վերջին խաղում «Էրեբունին» մրցելու է «Օմոնիայի» հետ: Ինչպես հայտնի դարձավ երեկոյան, «Ֆլյամուրտարիի» կազմում որակազրկված ֆուտբոլիստի հանդես գալու պատճառով «Էրեբունուն» տեխնիկական հաղթանակ է շնորհվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4