Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Մալխասյանի «Սուրբ Էջմիածնի մետաղե կրկնակազմերը» գիրքը, որտեղ ներկայացված են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող եւ ցուցադրվող, 15-20-րդ դարերում պատրաստված մետաղե կրկնակազմերը:
Կրկնակազմերի մեծ մասն ունի թվակիր արձանագրություններ, որոնք կարեւոր աղբյուր են հանդիսանում ինչպես հայկական կազմարվեստի եւ կազմարարական դպրոցների ուսումնասիրության, այնպես էլ հնագրության, հայոց լեզվի պատմության եւ այլ խնդիրների լուսաբանման համար: Հեղինակը արձանագրությունների շնորհիվ պարզաբանել է կրկնակազմերի հետ կապված մի շարք հանգամանքներ:
Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: