«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2011-07-30 | #142, 2011-08-17 | #143, 2011-08-18


ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ ՇՈՒՇԻԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐՆ ԵՆ

Համահայկական 5-րդ խաղերում հայտնի դարձան սեղանի թենիսի մրցաշարի հաղթողները: Թիմային պայքարում տղամարդկանց մրցաշարում բոլորից հաջող հանդես եկան Շուշիի եւ Երեւանի թիմերը, որոնք էլ եզրափակիչում վիճարկեցին գլխավոր մրցանակը: Եզրափակիչ հանդիպումն աչքի ընկավ համառ պայքարով: Առաջին միավորը Շուշիի թիմին պարգեւեց Հարություն Հարությունյանըՙ հաղթելով Ալեքսանդր Դիարյանին: 2-րդ մրցախաղում երեւանցի Մեսրոպ Ղուկասյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվըՙ պարտության մատնելով Վարուժան Բաղդասարյանին: Հաջորդ երկու մրցախաղերում կողմերը կրկին մեկական հաղթանակ տոնեցին: Վճռորոշ մրցախաղում Շուշիի թիմի թենիսիստ Վարուժան Բաղդասարյանը հաղթեց Ալեքսանդր Դիարյանին ու 3-2 հաշվով հաղթանակ պարգեւեց իր թիմին: Այսպիսով, Շուշիի տղամարդկանց թիմը դարձավ Համահայկական 5-րդ խաղերի սեղանի թենիսի մրցաշարի հաղթող: 3-րդ տեղը զբաղեցրեց Գյումրիի թիմը:

Կանանց մրցաշարում լավագույնը Երեւանի թիմն էր, որը վճռական մենամարտում հաղթեց Ստեփանակերտի թենիսիստուհիներին: Բրոնզե մեդալները նվաճեցին Թբիլիսիի թիմի թենիսիստուհիները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4