«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2011-08-18 | #144, 2011-08-19 | #145, 2011-08-20


ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ. ԱՐԱ ԳԱԼՖԱՅԱՆԸՙ «ՏԱՐՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ»

Լեքսինգտոնի (Գլենդեյլ) հյուսիսային կենտրոնական պողոտայի «Ֆենեսիա» ռեստորանի սեփականատեր Արա Գալֆայանը ճանաչվել է «Տարվա գործարար» Հարավային Կալիֆոռնիայի ռեստորանների գնահատող հանձնախմբի կողմից, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի օգոստոսի 6-ի համարը:

Նրան հատուկ վկայական եւ մեդալ են շնորհել հանդիսավոր խնջույքի ժամանակ, որը տրվել է պատվելու համար նրա բացառիկ շնորհքն ու տաղանդը այդ բնագավառում: Արայի լիբանանյան ռեստորանում բարձրաճաշակ խոհանոցային եւ սպասարկումին ընկերակցում են նաեւ ջերմ ընկերական մթնոլորտը, գեղեցիկ երաժշտությունն ու միջերկրականյան էկզոտիկ պորտապարը:

Ռեստորանների գնահատող հանձնախումբը ստեղծվել է 1975-ինՙ խթանելու ռեստորանային արդյունաբերությունը եւ բարելավելու սպասարկման մակարդակը: Հանձնախմբի անդամները ամիսը մեկ հավաքվում են կարծիքներ փոխանակելու համար, իսկ մրցանակը շնորհվում է տարեկան մեկ անգամՙ ըստ նախօրոք կազմված հարցաթերթիկի գնահատականների: Սովորաբար ընդգրկված են լինում Սանտա Բարբարայից մինչեւ մեքսիկական սահմանը ձգվող տարածքի ռեստորանները:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4