Միլանդա դե Մոնդը (Գրիգորյան) ծնվել է Պարսկաստանի Աբադան քաղաքում: Հայկական ընտանիքում ծնված եւ մեծացած աղջնակն իր սկզբնական ուսումը ստացել է քաղաքի հայոց դպրոցում, ապա տասնամյա Միլանդան ծնողների հետ տեղափոխվում է Ավստրալիա, Սիդնեյ:
Ավարտել է Սիդնեյի ազգային դպրոցն ու արվեստի քոլեջը: Նկարել սկսել է 5 տարեկանից:
Միլանդա դե Մոնդի կտավները ցուցադրվել են աշխարհի հայտնի ցուցահանդեսներում` Նյու Յորք, Ճապոնիա, Գերմանիա, Ավստրիա, Ավստրալիա, Հայաստան` անհատական եւ խմբային ավելի քան 60 ցուցահանդեսներում: Նրա նկարները զարդարում են համաշխարհային ճանաչում ունեցող հավաքածուները:
Արժանացել է ամենատարբեր մրցանակների: 2011 թ. դեկտեմբերի 3-11-ը հրավիրված է Իտալիայում կայանալիք Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին: