Շաբաթ օրը Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ, մասնակցությամբ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Արմավիրի թեմի հոգեւորականների եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի օծվեց Նոր Կեսարիա համայնքի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցին:
Սրբազան հայրերը օծեցին սուրբ սեղանը, մկրտության ավազանն ու եկեղեցու 12 սյուները: Սուրբ Բարսեղ Կեսարացի բազիլիկ եկեղեցու կառուցումը եգիպտաբնակ Բարսեղ Գըզըլյանի բարերարությամբ սկսվել է 2009-ից:
Օգոստոսի 6-ին Արմավիրի թեմի առաջնորդի ձեռամբ օծվել էին նորակառույց եկեղեցու զանգերը եւ խաչը:
Հ. Հ.