«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2011-08-20 | #146, 2011-08-23 | #147, 2011-08-24


ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՐՈԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 29-30-ին սփյուռքի նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա Սրտաբանության եվրոկովկասյան 3-րդ համաժողովը: Նման համաժողով առաջին անգամ կազմակերպվել էր 2009-ին` 100 սփյուռքահայ եւ Հայաստանի ու Արցախի 200-ից ավելի սրտաբանների մասնակցությամբ:

Համաժողովի նպատակն է հայտնաբերել եւ համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացմանը, Հայաստանի եւ սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը: Համաժողովի ավարտին տեղի կունենա հանդիպում Սրտաբանության եվրոկովկասյան համաժողովի պատվիրակությունների եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ:

Մասնակցության համար մինչեւ հոկտեմբերի 15-ը դիմել սփյուռքի նախարարություն:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4