Մոսկվայում ավարտված հեծանվային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունում իր 2-րդ արծաթե մեդալը նվաճեց Մհեր Մկրտչյանը: Այս անգամ նա վաստակելով 36 միավոր, 2-րդ տեղը գրավեց խմբակային հեծանվավազքում: Մհերն ընդամենը մեկ միավոր զիջեց հաղթող ճանաչված Գերմանիայի ներկայացուցչին: Հիշեցնենք, որ առաջին մեդալը Մհերը նվաճել էր սկրետչ մրցաձեւում: