Armchess.am-ի տեղեկացմամբ Փարիզում բացվել է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որը նախատեսում է կազմակերպել շախմատային տարբեր միջոցառումներ: Նախատեսվում է, որ ակումբի շախմատային թիմը հանդես կգա Ֆրանսիայի թիմային առաջնությունում:
Տիգրան Պետրոսյանի անվան ակումբի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը (Ֆրանսիա), պատվավոր նախագահըՙ շախմատի միջազգային կազմակերպիչ Գագիկ Հովհաննիսյանը (Հայաստան), քարտուղարըՙ Հելեն Բայրամյանը (Ֆրանսիա):