Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի աշխարհի նախկին չեմպիոնուհի Լյուդմիլա Ռուդենկոյի հուշամրցաշարի 6 տուրից հետո Լիլիթ Գալոյանը 4 միավորով ընթանում է 8-րդ տեղում: Վերջին 3 տուրերում Լիլիթը 2 միավոր վաստակեց: 4-րդ տուրում նա հաղթեց Իրինա Բարաեւային, այնուհետեւ հաշտություն կնքեց Զոյա Սեւերյուխինայի եւ Մարինա Ռոմանկոյի հետ:
Ռուսաստանը ներկայացնող Ալինա Բալայանը հաղթելով Ժաննա Գուդկինային եւ Քսենիա Մանինային, պարտվեց Ռահիլ Էյդելսոնին: Ալինան 3 միավորով 20-րդ տեղում է: Առավել հաջող է խաղում Ուկրաինան ներկայացնող միջազգային գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովան, որը 4 միավորով 6-րդ տեղում է: Ճիշտ է, վերջին 3 տուրերն այնքան էլ հաջող չդասավորվեցին նրա համար: 4-րդ տուրում պարտության մատնելով Տատյանա Մոլչանովային ու տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը, Դոլուխանովան հաջորդ երկու պարտիաներում զիջեց Դարիա Տրապեզնիկովային եւ Սանդուգաշ Շայդուլինային: Առաջատարը 5,5 միավորով ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան է: 5-ական միավորով նրան հետապնդում են Դարիա Տրապեզնիկովան եւ Սանդուգաշ Շայդուլինան: