«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2011-08-27 | #151, 2011-08-30 | #152, 2011-08-31


ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆԸ 2-ՐԴ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոնուհի Լյուդմիլա Ռուդենկոյի հուշամրցաշարը: 7-րդ տուրն անհաջող էր Լիլիթ Գալոյանի համար, որը սպիտակներով պարտվեց Օլգա Ստյաժկինային: Դա մրցաշարում հայ շախմատիստուհու 2-րդ պարտությունն էր: Առաջինը նա կրել էր մեկնարկային տուրում: 7 տուրից հետո Գալոյանը 4 միավորով 14-րդ տեղում է:

Ուկրաինան ներկայացնող Եվգենիա Դոլուխանովան սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Իրինա Զակուրդյաեւային եւ վաստակելով 5 միավոր, մոտեցավ առաջատարներին: Իսկ ռուսաստանցի Ալինա Բալայանը պարտվեց Աննա Կոստրիկինային: Նա 3 միավորով 25-րդ տեղում է:

7-րդ տուրից հետո մրցաշարում երկիշխանություն հաստատվեց: Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են ռուսաստանցիներ Սանդուգաչ Շայդուլինան եւ Ալեքսանդրա Գորյաչկինան: Սանդուգաչը հաղթեց իր հայրենակցուհի Դարիա Տրապեզնիկովային, իսկ Գորյաչկինան հաշտություն կնքեց Մարինա Ռոմանկոյի հետ:

Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: 8-րդ տուրում Լիլիթ Գալոյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Անաստասիա Տրավկինայի հետ: Եվգենիա Դոլուխանովայի մրցակիցը կլինի Մարտինա Ռոմանկոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4