Երեկ Շուշիում բացվել է միջազգային չափանիշներով նոր հյուրանոց` «Շուշի Գրանդ Հոթելը», որի մասին «Ազգ»-ը գրել էր նախապես: Բացմանը մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ըստ ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակի` հյուրանոցի կառուցումը Բ. Սահակյանը շատ է կարեւորում Շուշիի զարգացման եւ զբոսաշրջության խթանման տեսակետից: ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել շինարարությանն աջակցած լիբանահայ եւ ամերիկահայ բարերարներին:
Մ. Խ.