«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2011-08-30 | #152, 2011-08-31 | #154, 2011-09-02


ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱՅԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՆՎԱՃԵԼ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Սանկտ Պետերբուրգում վերջնագիծը հատեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոնուհի Լյուդմիլա Ռուդենկոյի հուշամրցաշարը: Հայաստանը ներկայացնող Լիլիթ Գալոյանը վերջին տուրում հաղթելով Ելենա Տոմիլովային, վաստակած 6 միավորով գրավեց 7-րդ տեղը: Լիլիթը 9 պարտիաներից 5-ում հաղթեց, 2-ում հաշտություն կնքեց, 2-ում պարտվեց:

Մրցաշարի հաղթողի հարցը որոշվեց ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինայի եւ Ուկրաինան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովայի մրցավեճում: 1-ին մրցանակը շահելու համար վերջինիս միայն հաղթանակ էր անհրաժեշտ, սակայն դա նրան չհաջողվեց: Մրցակցուհիները հաշտություն կնքեցին: Այսպիսով ՖԻԴԵ-ի 12-ամյա վարպետ Ալեքսանդրա Գորյաչկինան դարձավ մրցաշարի հաղթող: Նա մրցաշարն անցկացրեց առանց պարտությանՙ 9 պարտիաներում վաստակելով 7,5 միավոր: 2-րդ տեղը գրաված Եվգենիա Դոլուխանովան հաղթողից հետ մնաց մեկ միավորով: 3-րդ տեղում նույնպիսի արդյունքի հասած Տատյանա Մոլչանովան է:

Մրցաշարի մասնակից մյուս հայ շախմատիստուհինՙ ռուսաստանցի Ալինա Բալայանը հաշտություն կնքելով Անաստասիա Կատյուշկինայի հետ, 4,5 միավորով գրավեց 23-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4