«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2011-08-31 | #154, 2011-09-02 | #155, 2011-09-03


ՄԱՐԻՆԵ ԶՈՒԼՈՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«Մարինեի գործերը զուարթ գոյներով ներկայացուած 19-րդ դարու ազնուական հայուհիներու առօրեան է, իրենց փարթամ եւ ինքնատիպ տարազներով ու նորաձեւ շղարշներով: ... Գնահատելի է իր ճաշակն ու լաւատեսութիւն ներշնչող վառ գոյներու համադրումը», կարդում ենք Կանադայում լույս տեսնող «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթի օգոստոսի 15-ի համարի հոդվածում (արտատպված «Մասիս» թերթից), որը գրվել է Լոս Անջելեսի սբ. Ղեւոնդ մայր տաճարի Զորայան թանգարանում հունիսի 30-ին բացված Մարինե Զուլոյանի նկարչական ցուցահանդեսի առթիվ:

Դոկտ. Վահրամ եւ տիկին Պոլինա Պիրիֆիգի հովանավորությամբ կազմակերպված ցուցահանդեսին ներկա են եղել արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանը եւ արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:

Իր ուրույն երանգապնակի մի փունջ ստեղծագործություններով հանրությանը ներկայացած նկարչուհին կողակիցն է Վազգեն քահանա Պոյաճյանի:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4