Այսօր, ըստ թուրքական ղեկավարության հայտարարությունների, Թուրքիայի տարածքը պետք է լքեն երկրորդ քարտուղարը եւ ավելի բարձր աստիճանով իսրայելական դիվանագետները:
Թուրքիան Իսրայելի դեմ պատժամիջոցների դիմեց, երբ Իսրայելը հրաժարվեց ներողություն խնդրել նախորդ տարի Գազայի հատվածի ուղղությամբ շարժվող թուրքական «Ազատության տորմիղի» վրա հարձակման համար:
Իսկ մինչ այդ` երեկ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ ամբողջությամբ սառեցվում են Իսրայելի հետ բոլոր առեւտրային ու ռազմական հարաբերությունները, այդ թվում` առկախելով ռազմական արդյունաբերության ոլորտում ունեցած համագործակցությունը:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Էրդողանը նաեւ զգուշացրել է նախապատրաստվող հակաիսրայելական նոր պատժամիջոցների կիրառության մասին, շեշտելով, որ հարաբերությունների սառեցմանը կհետեւեն «միջոցառումներ», անգամ հնարավոր է Էրդողանի այցելություն Գազայի հատված:
Ա. Հ.