Մեզանում գարնանը ու աշնանը մշակութային կյանքը դառնում է շատ հագեցած: Իրար են հաջորդում փառատոները, որոնցից շատերը զուտ ժամանակ ու դրամ մսխելու համար են ստեղծվում: Ինչեւէ. աշնանային փառատոների շքերթը բացված է ու մինչեւ տարվա վերջ մոտ 10 փառատոն կանցկացվի: Սեպտեմբերի 14-19-ը կմեկնարկի «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային 3-րդ փառատոնը, որի կազմակերպիչներ Վրեժ Քասունին, Կինոկենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը երեկ մանրամասն ներկայացրեցին ողջ ծրագիրը: Մինչեւ այժմ ստացվել է 320 հայտՙ 40 երկրներից, նշեցին կազմակերպիչները: Փառատոնի ծրագրում կլինեն մրցույթային ծրագրեր, մանկական ծրագիր, «Տաղանդների որս» եւ ալն: Անիմացիոն ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա», «Նաիրի» կինոթատրոններում, Տիկնիկային թատրոնում եւ Նարեկացի մշ. կենտրոնում: Կլինեն նաեւ բացօթյա ցուցադրություններ Սիրահարների այգում: Բացի մրցութային լիամետրաժ, կարճամետրաժ ֆիլմերից, մեծ տեղ է հատկացվելու 74-ամյա պատմություն ունեցող աշխարհի անիմացիոն ֆիլմերին: Իսկ առանձին «20-ամյա հայկական անիմացիա» ծրագրով կներկայացվի Հայաստանում անիմացիայի զարգացումը: Կլինեն հոբելյանական ու հիշատակի երեկոներ, կանցկացվեն վարպետության դասընթացներ հատուկ անիմատորների, լրագրողների, նկարիչների համար, արտերկրից հրավիրված անիմացիայի մասնագետների դասվարությամբ: Կինոկենտրոնի հետ համատեղ անցկացվող «Տաղանդների որս» ծրագրի ընթացքում մրցանակ կտրվի անցած տարվա փառատոնի «Խավարասերը» կարճամետրաժ ֆիլմին, որը կներկայացվի կինոսիրողների ուշադրությանը:
Մ. Մ.