ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում երեկ կայացավ նախարար Արմեն Երիցյանի եւ ճանաչված գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հանդիպումը: Զորի Բալայանը նախարարին մանրամասներ պատմեց շուրջերկրյա նավարկությունից, որի ընթացքում մշտապես անձնախմբի հետ առագաստանավում է եղել արտակարգ իրավիճակների նախարարության դրոշը: Պրն Բալայանը դրոշը հանձնել է նախարարին, որը կզբաղեցնի նախարարության պատվավոր անկյունը: Նախարար Արմեն Երիցյանը, շնորհավորելով նման բարդ ու դժվարին նավարկությունը իրականացնելու համար, Զորի Բալայանին է հանձնել նախարարության «Փառքի խաչ. Նոյ» մեդալը:
Մ. Մ.