Երեկ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2013-ի ընտրական մրցաշարի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Չեխիայի իր հասակակիցներին: Համառ մրցապայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1: Առաջինը հաջողության հասան հայ ֆուտբոլիստները: 55-րդ րոպեին խաղընկերների կազմակերպած գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Էդգար Մալաքյանը: Բաց թողած գոլից հետո դաշտի տերերը դիմեցին վճռական գործողությունների - 68-րդ րոպեին Վլադիմիր Դարիդան վերականգնեց հավասարակշռությունը:
ՀՀ հավաքականը 3 խաղում վաստակած 7 միավորով շարունակում է գլխավորել ընտրական 3-րդ խմբի աղյուսակը: Չեխերը 2 խաղից հետո 4 միավոր ունեն: