«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2011-09-03 | #156, 2011-09-06 | #157, 2011-09-07


ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ ՄՈՏԵՑԵԼ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Արման Փաշիկյանը սեւերով հաղթեց ռուսաստանցի Անդրեյ Օբոդչուկին եւ վաստակեց 4,5 միավոր: Նա մրցաշարի 154 մասնակիցների մեջ զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Հաջող խաղաց նաեւ ռուսաստանցի Օլեգ Պապայանըՙ հաղթելով իր հայրենակից Սերգեյ Կոնդակովին: Օլեգը 6 հնարավորից վաստակած 4 միավորով 33-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են 9 շախմատիստներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4