«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2011-09-03 | #156, 2011-09-06 | #157, 2011-09-07


ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ-ՊԻՐՈԳ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՄԲ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում Գենադի Մարտիրոսյանը միջինքաշային կարգում WBO-ի վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի չեմպիոնական գոտու տեր, ռուսաստանցի Դմիտրի Պիրոգի հետ: Այդ հանդիպումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Կրասնոդարում: Դրա վկայությունն է, որ 3 օրում մենամարտի տոմսերի կեսն արդեն վաճառվել է:

31-ամյա Գենադի Մարտիրոսյանը ծնվել է Երեւանում: Ներկայումս նա բնակվում է Սանկտ Պետերբուրգում եւ ներկայացնում է Ռուսաստանը: Պրոֆեսիոնալ ռինգում Գենադին 24 մենամարտերից շահել է 22-ը, կրել է 2 պարտություն:

Միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Դմիտրի Պիրոգը բնակվում է Գելենջիկում: Նա պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի էՙ հաղթելով անցկացրած բոլոր 18 մենամարտերում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4