Երեկ առավոտյան ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթափոխություն իրականացնելիս հրազենային գնդակից վիրավորվել եւ զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992 թ. ծնված Հայկ Մկրտչյանը:
Պաշտպանության նախարարության ուղարկած հաղորդագրության համաձայնՙ Մկրտչյանը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակած կրակոցներից: Կատարվածի առնչությամբ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 373 հոդվածի 3-րդ մասով:
Հ. Հ.