«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2011-09-06 | #157, 2011-09-07 | #158, 2011-09-08


ՔԱՆԻ ԴԵՌ ԻՍՐԱՅԵԼԸ «ՄԵՂԱ ՉԻ ԵԿԵԼ»

Քանի դեռ Իսրայելը չի բավարարել Թուրքիայի պահանջները, երկու երկրների հարաբերությունները չեն կարող նորմալանալ: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյի հետ համատեղ ասուլիսում:

Ըստ թուրքական լրատվամիջոցներիՙ Էրդողանը, իսպանացի գործընկերոջ հետ քննարկելով Թուրքիայում ռադիոլոկացիոն համակարգի տեղակայման հարցը, անդրադարձել է նաեւ իսրայելյան հարցին, նշելով. «Մենք առկախել ենք Իսրայելի հետ ռազմական բոլոր համաձայնությունները, առեւտրային հարաբերությունները` ուղղված երկու երկրների ռազմական արդյունաբերությանը»:

Էրդողանի իսպանացի գործընկերն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային այդ հարցում, շեշտելով, թե «մենք բոլորս ենք տեսել Գազայի հատվածում տեղի ունեցածը, ու միջազգային հանրությունը պետք է արժանի պատասխան դա այդ գործողություններին»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4