«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2011-09-06 | #157, 2011-09-07 | #158, 2011-09-08


ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն` ծանոթանալու տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին: Մետրոպոլիտենի կառավարման համակարգերը, թեպետ առայժմ ծառայում են անխափան, սակայն խորհրդային ժամանակների արտադրության սարքավորումներ են: Քաղաքապետը խնդիր է դրել կարճ ժամկետում արդիականացնել դրանք` փոխարինելով ավտոմատացված նորագույն սարքավորումներով: Հանձնարարվել է կազմել անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական փաթեթ: Ուղեւորների անվտանգությունն ապահովելու նպատակով, «Անվտանգ Երեւան» ծրագրի շրջանակու, մայրաքաղաքի տասը կայարաններում տեղադրվել էր 186 տեսախցիկ, որոնց աշխատանքին մոնիտորով հետեւում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները: Քաղաքապետը ասել է, որ շուտով կավելանա եւս 6 մոնիտոր: Առաջիկայում տեսախցիկներ են տեղադրվելու նաեւ շարժակազմերի վագոններում: Անկախության 20-ամյակի կապակցությամբՙ գործող 45 շարժակազմերին կավելանան երկուսը: «Մետրոյի հետագա զարգացման ռազմավարությունը պատկերացնելու համար մետրոպոլիտենի տնօրենությանը հանձնարարվել է մշակել կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ ծրագիր: Նոր կայարանների կառուցման խնդիրը անհրաժեշտություն է, սակայն թանկ հաճույք: Միայն Աջափնյակ թաղամասի երկու կայարանների կառուցումը ավելի քան 200-250 միլիոն դոլար կարժենա: Քաղաքապետը հույս է հայտնել, որ մոտ ապագայում այդ հարցը նույնպես կլուծվի:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4