«Ազգի» ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք սեպտեմբերի 14-20-ը Երեւանում կայանալիք «ՌեԱնիմանիա» միջազգային 3-րդ փառատոնի մասին: Փառատոնի շրջանակներում Գերմանիայի դաշնայի հանրապետության դեսպանությունը, համատեղ ներկայացնում է «Անիմացիոն ֆիլմեր Գերմանիայից» ցուցահանդեսը: Սեպտեմբերի 10-ին ժամը 13-ին հանդիսավորությամբ Թումո կենտրոնում (Հալաբյան փ. 16) կբացվի ցուցահանդեսը, որը հաջողությամբ ցուցադրվել է շատ երկրներում: Ցուցահանդեսի այցելուները հարուստ պատկերացում կկազմեն գերմանական անիմացիոն կինոմատոգրաֆի մասին: Ցուցահանդեսում զանազան լուսանկարների եւ փոքր ֆիգուրների միջոցով ներկայացվելու են անիմացիոն ֆիլմերի ստեղծման բազմազան եղանակներըՙ դասական անիմացիոն տեխնիկայից մինչեւ համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը:
Մ. Մ.