Խանտի Մանսիյսկի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Արման Փաշիկյանը հաշտություն կնքեց ռուսաստանցի Ալեքսեյ Բեզգոդովի հետ: 5 միավորով Փաշիկյանը 21-րդ տեղում է: 8-րդ տուրում նա կմրցի բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովի հետ:
Տուրն անհաջող էր Օլեգ Պապայանի համար, որը պարտվեց Ռամիլ Բուլատովին: Օլեգը 4 միավորով 40-րդ տեղում է:
7-րդ տուրից հետո մրցաշարում եռիշխանություն հաստատվեց: 6-ական միավորով աղյուսակը գլխավորեցին Իգոր Կուռնոսովը, Ղադիր Հուսեյնովը եւ Պավել Պոնկրատովը: Կուռնոսովը հաղթեց Ռինատ Ջումաբաեւին, Հուսեյնովն առավելության հասավ Դմիտրի Բոչարովի նկատմամբ, Պոնկրատովն էլ պարտության մատնեց Վիորել Յորդակեսկուին: