«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2011-09-07 | #158, 2011-09-08 | #159, 2011-09-09


ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ 450 ՄՎՏ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը երեկ հաստատեց «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը», որի իրականացմամբ, երկրում լրացուցիչ կստեղծվի էլեկտրաէներգիա արտադրող 450 մվտ հզորություն, կընդլայնվի սեփական վերականգնվող էներգառեսուրսների օգտագործումը, զգալիորեն կնվազի Հայաստանի էներգետիկ կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքից, կկրճատվի դրա այրումից առաջացող ջերմոցային գազի արտանետումը մթնոլորտ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է ոլորտի կարգավորման իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվել սույն որոշմամբ հաստատված ռազմավարությամբ: Մեկ այլ որոշմամբ, նույն հանձնաժողովին առաջարկվել է փոքր ՀԷԿ-երի համար առավելագույն հզորություն սահմանել մինչեւ 30 մվտ տեղակայված հզորությունը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4