«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2011-09-07 | #158, 2011-09-08 | #159, 2011-09-09


ՍԵՎԱԿ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Ստացել ենք Սեւակ Արծրունու պատասխանը օրերս իր հասցեին Նարեկ Հարությունյանի մամլո ասուլիսում արած մեղադրանքներին: Ծավալային մտահոգություններովՙ Արծրունու պատասխանը ներկայացնում ենք ամփոփ:

Սեպտեմբերի 7-ին «Նարեկացի» արվեստի միության 7-ամյակին Նարեկ Հարությունյանը հայտարարություններ է արել, ինձ` Սեւակ Արծրունուս անհիմն ու անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելով: Ի պատասխան այդ զրպարտության` անհրաժեշտ եմ համարում հանրությանը ներկայացնել առկա իրողությունները: 2010 թ. սեպտեմբերից Հարությունյան ընտանիքի ձեռնարկատիրական եւ հասարակական գործունեությունը Հայաստանում անմիջականորեն ղեկավարում է Նարեկ Հարությունյանը: 2003 թ. սկսած մոտ 8 տարի Հարությունյան ընտանիքի բոլոր ծրագրերը Հայաստանում համակարգել եմ ես: Հակառակ այդ 8 տարիների նվիրված գործունեությանՙ Ն. Հարությունյանի վիրավորական վերաբերմունքի պատճառով 2010 թ. սեպտեմբերին հրաժարական եմ ներկայացրել` պահանջելով Հարությունյաններից կատարել պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները: Դրանից խուսափելու նպատակով 2010 թ. դեկտեմբերին Հարությունյան ընտանիքը իմ դեմ հայցով դիմեց դատարան` պահանջելով վերադարձնել իբր իմ կողմից «յուրացված» ինչ-որ գումարներ: Գրոհի դեմ պաշտպանվելու համար հանդես եկա հայցով` պահանջելով պայմանագրով ինձ հասանելիք գումարը: Հարությունյանները տարբեր պատճառաբանություններով անդադար ձգձգում են դատավարությունը: Իրավապահ մարմիններին Ն. Հարությունյանի ներկայացրած բոլոր բողոքներն անհիմն են ու սուտ: Հարությունյանների ընտանիքի ձեռնարկատիրական գործունեությունում իմ համակարգած ժամանակահատվածում չի եղել ոչ մի լումայի տնտեսական չարաշահում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4