«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2011-09-07 | #158, 2011-09-08 | #159, 2011-09-09


ԿԲԱՑՎԻ ՆԿԱՐԻՉ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այսօր, Երեւանում, ժամը 18-ին «Ռուսական արվեստի եւ գիտության կենտրոնում» կբացվի անվանի հայ գեղանկարիչ Կարեն Սմբատյանի 80-ամյակին եւ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ներկայացված են նկարչի 30-ից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, որոնք ճանաչված նկարիչ Ջոտտոյի (Գեւորգ Գեւորգյան) խոսքերով. «Հեքիաթային, ֆանտաստիկ, ազնիվն ու գեղեցիկը նկատող նկարչի գործեր ենՙ իր ուրույն ձեռագրով»:

Կարեն Սմբատյանը ծնվել է 1932-ին Լենինականում: Սովորել ու ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Սմբատյանը բազմիցս մասնակցել է հանրապետական, համամիութենական եւ միջազգային ցուցահանդեսների: Նրա կտավներից շատերն այսօր զարդարում են Տրետյակովյան պատկերասրահի, Արեւելքի ժողովուրդների արվեստի ինստիտուտի, Մոսկվայի «Բաբիզոն» անհատական հավաքածուի, Հայաստանի Ազգային պատկերասրահի, Վաշինգտոնի «Կանոն» ժամանակակից արվեստի ինստիտուտ-թանգարանի, Դետրոյթի «Ռիչարդ Մանուկյան» պատկերասրահի եւ մի քանի հայտնի թանգարանների ու պատկերասրահների հավաքածուները:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4