«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2011-09-07 | #158, 2011-09-08 | #159, 2011-09-09


ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵՑ

Շախմատի Գրան պրիի խաղարկության 2-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով 55-րդ քայլին հաշտութուն կնքեց չինացի գրոսմայստեր Տան Չժունիի հետ: Եվս 3 պարտիաներում մրցակիցները ոչ-ոքի խաղացին: Միավորը կիսեցին Չժու Չենն ու Ժուան Լուֆեյը, Ցզյույ Վենցզյունն ու Վիկտորիա Չմիլիտեն, Եկատերինա Կովալեւսկայան եւ Աննա Մուզիչուկը:

Մրցաշարում իրենց 2-րդ հաղթանակները տոնեցին աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանն ու Չժաո Սյուեն, որոնք 2 միավորով գլխավորեցին աղյուսակը: Յիֆանը հաղթեց մոնղոլ Բաթյույագ Մունգունտուլին, իսկ Սյուեն պարտության մատնեց թուրք Բեթյուլ Յիլդիզին: Առաջատարին կես միավոր է զիջում Աննա Մուզիչուկը: Էլինա Դանիելյանը 0,5 միավորով 9-11-րդ տեղերն է բաժանում Բեթյուլ Յիլդիզի եւ Եկատերինա Կովալեւսկայայի հետ: Աղյուսակը եզրափակում է Մունգունտուլը, որն առայժմ միավոր չունի: 3-րդ տուրում Դանիելյանը սեւերով կմրցի Եվրոպայի այս տարվա չեմպիոնուհի Վիկտորիա Չմիլիտեի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4