Բոլորովին վերջերս Մհեր Մկրտչյանը հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունում 2 արծաթե մեդալ էր նվաճել: Եվ ահա հայկական հեծանվասպորտում նոր հաջողություն գրանցվեց: Դոնեցկում անցկացված խճուղային հեծանվավազքի «Դրուժբա» մրցաշարի բազմօրյա մրցումներում գերազանց հանդես եկավ հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը: Նա բոլորից հաջող հաղթահարեց 430 կմ ընդհանուր մրցատարածությունը, որը մասնակիցներն անցան 5 փուլում: Բոլոր փուլերում էլ հայ հեծանվորդը վստահ ելույթ ունեցավ եւ արժանիորեն դարձավ հեծանվավազքի հաղթող: 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին Ռուսաստանի եւ Լեհաստանի ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ մրցումներին մասնակցեցին 16 թիմերի 79 հեծանվորդներ: Հայաստանից մրցումներին մասնակցեցին 6 հեծանվորդներ: