ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Հարավային Կովկաս. Քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար դր Ջանան Աթիլգանին: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը գերմանական քաղաքական հիմնադրամ է, որն աջակցում է ժողովրդավարության, իրավական պետականության եւ սոցիալ-շուկայական տնտեսության զարգացմանը եւ ունի ավելի քան 70 գրասենյակներ ամբողջ աշխարհում:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Հայաստանի եւ գերմանական հիմնադրամի համագործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Քննարկվել է տարածաշրջանի եւ ԵՄ անդամ երկրների հայտնի քաղաքական գործիչների մասնակցությամբ Կովկաս-Եվրոպա միջազգային քաղաքական ակումբի ստեղծման հեռանկարը:
Տիկին Աթիլգանը նշել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ համագործակցության հետագա խորացման գործում եւ մոտ ապագայում կոնկրետ քայլեր ձեռնարկել վերոնշյալ նախագծի մեկնարկի ուղղությամբ, որը նախատեսվում է իրականացնել հիմնադրամի աջակցությամբ: