Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 17-ին` ժամը 11.00-ին, կազմակերպում է Երիտասարդական մեծ ուխտերթ` Ազատության հրապարակից դեպի Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, որտեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ: Արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:
Մայր աթոռը սիրով հրավիրում է բոլոր երիտասարդներին` մասնակցելու ուխտերթին եւ օրհնության արարողությանը: