Armchess.am-ի տեղեկացմամբ այսուհետ գրոսմայստեր Մարիա Կուրսովան, որ ամուսնացել է հայ շախմատիստ Արման Փաշիկյանի հետ եւ բնակվում է Երեւանում, կներկայացնի Հայաստանը: Նա ՌԴ շախմատային ֆեդերացիայից տեղափոխվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիա: ՖԻԴԵ-ն հաստատել է այս տեղափոխությունը: