«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2011-09-08 | #159, 2011-09-09 | #160, 2011-09-10


ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ

Էլինա Դանիելյանին ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղը: Հայ շախմատիստուհին առայժմ խիստ անհաջող է հանդես գալիս Չինաստանում ընթացող շախմատի Գրան պրիի խաղարկության 2-րդ փուլում: 3-րդ տուրում նա սեւերով արդեն 30-րդ քայլին պարտվեց Եվրոպայի չեմպիոնուհի Վիկտորիա Չմիլիտեին: 3 տուրից հետո Դանիելյանը վաստակել է ընդամենը կես միավոր եւ Եկատերինա Կովալեւսկայայի ու Բաթյույագ Մունգունտուլի հետ եզրափակում է աղյուսակը:

Առաջին կես միավորները կորցրին առաջատարները: Հոու Յիֆանը հաշտություն կնքեց Բեթյուլ Յիլդիզի հետ, իսկ Չժաո Սյուեն ոչ-ոքի խաղաց Ժու Չենի հետ: Յիֆանն ու Չժաո Սյուեն 2,5-ական միավորով շարունակում են գլխավորել աղյուսակը: Հաշտություն կնքեցին նաեւ Մուզիչուկն ու Մունգունտուլը, Ժուան Լուֆեյն ու Ցզյու Վենցզյունը: Առաջին հաղթանակը տոնեց Տան Չժունինՙ պարտության մատնելով Եկատերինա Կովալեւսկայային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4