«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2011-09-13 | #162, 2011-09-14 | #163, 2011-09-15


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՔԼԻՆԹՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԻՆ

Սեպտեմբերի 13-ին Վաշինգտոնում հրապարակվել է կրոնական ազատությունների մասին ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկուցագիրը, որտեղՙ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայության վկայությամբ, նշվել է, որ Թուրքիայում այդ ազատությունները պահպանվում են սահմանադրությամբ, եւ պետական իշխանությունները պահպանման հարցում առաջնորդվում են երկրում գործող օրենքներով:

Ըստ նշված աղբյուրիՙ կրոնական ազատությունների մասին զեկուցագրի հրապարակման առիթով ունեցած ելույթում ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը հայտարարել է. «Օգոստոսին թուրքական կառավարությունն արձակեց մի հրամանագիր, որը նախատեսում է համայնքներին վերադարձնել 75 տարի առաջ բռնագրավված եկեղեցիներն ու սինագոգները: Այս հրամանագրով ստանձնած պարտավորությունների համար ողջունում ենք վարչապետ Էրդողանին»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4