«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2011-09-13 | #162, 2011-09-14 | #163, 2011-09-15


ՄԵՂՄԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

«ՀՀ քաղաքացիության մասին», ինչպես նաեւ «Օտարերկրացիների մասին» օրենքները փոփոխվում ու լրացվում են` միտված վերացնելու այդ գործող օրենքներում առկա հակասությունները: Օրինակ` երկրորդ օրենքի փոփոխությունները Ազգային ժողովում ընդունելուց հետո (դրանք երեկ քննարկվում էին) նախատեսվում է, որ օրինագծի ընդունման դեպքում առանց մուտքի վիզայի ՀՀ ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացիները Հայաստանի տարածքում մնալու իրավունք կունենան 180 օր` գործող 90-ի փոխարեն, իսկ Հայաստանի ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթեւեկող օտարերկրացիների համար կնախատեսվի առանց ուղետոմս ներկայացնելու տարանցիկ վիզա ստանալու հնարավորություն: Կհստակեցվեն ժամանակավոր կացության կարգավիճակի հիմքերը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4